Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մեծարվեցին ու պարգևատրվեցին մարզերի բուժաշխատողները

Մեծարվեցին ու պարգևատրվեցին մարզերի բուժաշխատողները

Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի վերջերս կատարած անձնվեր աշխատանքի ու մասնագիտական հմտության շնորհիվ փրկվեց հիվանդներից մեկի կյանքը։ Բարձրաձայնելով այդ մասին` նրա հարազատներն ընդգծում էին, թե ինչպիսի հոգատարությամբ էր վերաբերվում հիվանդին։


Սպիտակի բժշկական կենտրոնում արդեն երկու տարի որպես մանկաբույժ աշխատող սիրիահայ Վարանդ Կիրակոսյանի հոգատար աշխատանքին նախարար Մուրադյանը ծանոթացել է Լոռու մարզ կատարած այցի ընթացքում։ Նույն ժամանակ ականատես է եղել, թե ալավերդցիներն ինչպիսի երախտագիտությամբ են խոսում սիրիահայ մեկ այլ մանկաբույժի` Գրիգոր Ալոզյանի բարձր պրոֆեսիոնալիզմի ու անձնվեր գործունեության մասին։ Այսօր նրանց հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հյուրընկալվել էին նաև Ստեփանավանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ավետիս Մալաքյանը, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի վիրաբույժ Բյուզանդ Քահկեջյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի սրտաբան, ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի անդամ Ճորճ Բարսեղյանը։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադանը բուժաշխատողի տոնի կապակցությամբ, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու և սահմանային վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար Պողոս Աղոյանին շնորհակալություն հայտնեց և պարգևատրեց պատվոգրով։


Պատվոգրերի արժանացան նաև սիրիահայ մյուս բժիշկները: Ի դեպ, Գրիգոր Ալոզյանը ներկա չէր պարգևատրմանը, քանի որ նախարարության ֆինանսավորմամբ այժմ մասնագիտական վերապատրաստվում է Մոսկվայում։


«Ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր գիտելիքներով, փորձով, ձեր անցած մեծ ճանապարհով ու հայրենասիրությամբ և անգամ ձեր ներկայությամբ  ուղղակի զարդարում եք մարզային մեր բուժհաստատությունները և ձեր նվիրումով ոգևորում տեղի բժիշկներին։ Շնորավորում եմ բոլորիդ։ Ցանկանում եմ, որ ձեր հայրենասիրությունն` իր ամենաբարձր դրսևորմամբ, վարակիչ լինի մյուսների համար: Ես  ականատես եմ եղել շատ հեղինակավոր երկու մասնագետի հայրենասիրության մասին զրույցին։ Նրանցից մեկն ասաց` հայրենասիրությունն այն է, երբ քո հնարավորություններով կարող ես քաղաքակիրթ ցանկացած երկրում ամենալավ պայմաններով աշխատել,  բայց նախընտրում ես  քո երկիրը»,-ասաց Արմեն Մուրադյանը։


Իր երախտագիրությունը հայտնելով` Ճորճ Բարսեղյանը նշեց. «Սփյուռքում ապրելով և միշտ կարոտելով հայրենիքը, ավելի զգացմունքային ենք: Կենցաղային հոգսեր, անշուշտ, ունենք, սակայն դրանք ածանցվում են: Երևի իմ գործընկերները նույնպես այլ լեզուներով  շատ վկայագրեր են ստացել, սակայն այս մեսրոպատառ պարգևն ընդունում են`  որպես մասունք»։


Իսկ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի վիրաբույժ Բյուզանդ Քահկեջյանը նշեց, որ այսօր իրենք հայրենիքի առջև ունեցած պարտքն են փակում, քանի որ տարիներ առաջ, սովորելով հայրենիքում,  միայն ջերմություն, գորովանք են ստացել։


Սիրիահայ բժիշկներին իրենց տոնի առթիվ շնորհավորեց և ողջունեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։


«Արդեն իսկ բժիշկ լինելը մեծագույն պարգև ու շնորհ է։ Իսկ հայ բժիշկ լինելը` առավել ևս։ Ձեր ուժը, կազմակերպվածությունը, ձեր տաղանդը ի հայտ եկավ 1988-ի երկրաշարժի ժամանակ։ Ձեր հաջորդ մասնագիտական փայլուն դրսևորումը ընդգծվեց ղարաբաղյան գոյապայքարի տարիներին։ Վերջին խաղաղ տարիներին մեր հայ բժիշկները  առանձին ուղղություններ, դպրոցներ են ստեղծում, որոնք մրցունակ են դառնում աշխարհի շատ երկրների հետ։


Ուզում եմ առանձնացնել սիրիահայ մեր հայրենակիցներին։ Չկա որևէ սիրիահայ, որ մեծ կորուստներ կրած չլինի։ Նրանք իրենց ծննդավայրում կայացած, հզոր անհատակություներ էին։  Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել սիրիահայ մեր այն բժիշկներին, ովքեր մեկնեցին մարզերում աշխատելու։ Հիմնականում Դամասկոսից և Հալեպից եկած, քաղաքային կյանքին ու պայմաններին վարժված, այսօր բժշկական օգնություն եք ցուցաբերում մարզային բուժհիմնարկներում։  Ամենամեծ խոնարհումը` ձեզ։ Շնորհակալություն առողջապահության նախարարին, որ պարգևատրում է հատկապես մարզերում աշխատող սիրիահայ բժիշկներին»։


ՀՀ Առողջապահության և Սփյուռքի նախարարները հավաստիացրին, որ անհրաժեշտ ջանքեր կգործադրեն մարզերում աշխատող բժիշկների կենցաղային հոգսերը թեթևացնելու նպատակով։


Բուժաշխատողի տոնի կապակցությամբ և համակարգում բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար  Երևանի և մարզերի հիվանդանոցների,  առողջության առաջնային պահպանման 75 տարբեր մասնագետների և բուժքույրեր ևս ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանն այսօր պարգևատրեց պատվոգրով։


«Աշխատանքային մթնոլորտում ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ, առանձնահատուկ նշել ձեր մեծ նվիրումով ձեռք բերված լուրջ հաջողությունները։ Համոզված եմ, որ, ձեր օրինակով կոգևորեք մյուսներին։ Ցանկանում եմ, որ շարունակեք նույն սկզբունքներով ու նվիրվածությամբ աշխատել։ Հավատացեք, որ մենք մտահոգ ենք մեր գործընկերների թե՛ սոցիալ-իրավական պաշտպանվածությամբ, թե՛ ֆինանսական և նյութական վիճակով»,-նշեց Արմեն Մուրադյանը։


Մարզերում աշխատող մասնագետները, օգտվելով անկաշկանդ մթնոլորտից, բարձրացրրին կադրային և նյութատեխնիկական հագեցվածության խնդիրները։


 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Արցախի նախագահներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քաղաքական բոլոր գործիչներին` բուժաշխատողներին ուղղված շնորհավորական ուղերձների համար: Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորեց Հայաստանի, Արցախի և սփյուռքի բուժաշխատողներին մասնագիտական տոնի առիթվ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ